Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ո՞Ւմ ջաղացին է ջուր լցրել Զարուհին

Ո՞Ւմ ջաղացին է ջուր լցրել Զարուհին
02.10.2013 | 17:00

Կան բաներ, որոնք անգամ Կեսարի կնոջն անթույլատրելի են:

Այն ժամին, երբ «Ժառանգության» մի մասն այստեղ ուժային «դեմք» Գևորգ Կոստանյանին կողմ էր քվեարկում, իսկ դրանից առաջ էլ սեփական ղեկավար Րաֆֆին էր մյուս ուժայինին մեծարել` «զորավար» հանգանակությամբ, «Ժառանգության» ձախ ձեռք Զարուհին կրկին «վազքապառկիկ» եղավ: Ցավալիորեն՝ արդեն եվրոպաներում: Պառկեց Եվրոպայի փողոցում ու դժվար թե այլևս վեր բարձրանա: Զի առանձնապես քաջ լինել պետք չէր սեփական երկրի վարկը գրեթե փողոցային մակարդակով` տարածաշրջանի, Հայաստանի համար այս անչափ կարևոր փուլում` ադրբեջանցիների բաց աչքի առաջ, այդպես ապականելու, զարուհիակերպ դարձնելու համար:
Եվրոպական ամբիոնն այն տեղը չէր, որ «լեդին» «վազքապառկիկ» լիներ, որովհետև կա խոսելու ժամանակ, կա լռելու, ավելի ստույգ՝ պապանձվելու ժամանակ:
Ո՞Ւմ համար էր այս անգամ վազքապառկում այդ կինը: Հաստատ՝ ոչ մեր երկրի: Նույնիսկ՝ ոչ Րաֆֆու:
Ժամանակն է, որ պատասխանատուները մտածեն` ո՛ւմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ